ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Վրացական երազանք» կուսակցությանը շատ ծանր մենամարտ է սպասվում

«Վրացական երազանք» կուսակցությանը շատ ծանր մենամարտ է սպասվում
26.10.2024 | 10:59

Արդեն հոկտեմբերի 26-ն է, առավոտյան կսկսվեն խորհրդարանական ընտրությունները Վրաստանում: Առաջին անգամ դրանք կանցկացվեն լրիվ համամասնական ընտրակարգով: Քաղաքական և քաղաքագիտական շրջանակներում գերակաշռում է այն կարծիքը, որ այս ընտրությունները որոշիչ նշանակություն կունենան Հարավային Կովկասում Ռուսաստան-ԱՄՆ/ԵՄ աշխարհաքաղաքական մրցակցության և ազդեցության գոտիների տիրապետման առումով: Այս համատեքստում, իհարկե, կհստակեցվի Հայաստանի արտաքին քաղաքական տատանվող կողմնորոշումը:

Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցությանը շատ ծանր մենամարտ է սպասվում: Երկրում գործող տասնյակ հազարավոր հասարակական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են արևմտյան դրամաշնորհներով, բավականին մեծաքանակ ընտրազանգվածի են տիրապետում: Արևմտամետ հատվածը անձամբ գլխավորում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ գործի դնելով իր ձեռքում գտնվող բոլոր հնարավոր լծակները: Արևմտամետ բևեռի պարտությունը միանշանակ Վրաստանին կտանի ռուսական ազդեցության գոտի: Ադրբեջանն արդեն Ռուսաստանի հետ ռազմավարական մերձեցման քայլերով գնում է դեպի ռուսակենտրոն եվրասիական կառույցներ: Նման քաղաքական դասավորումների պայմաններում Հայաստանը նույնպես պետք է հստակեցնի իր արտաքին քաղաքական դիրքորոշումները:

Սպասենք ընտրությունների արդյունքներին:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 4352

Մեկնաբանություններ